«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գերակա նպատակներից է բիզնեսի թափանցիկության ապահովումը, բաժնետերերի շահերի և կոռուպցիոն վտանգներից գործընկերների ու աշխատակիցների պաշտպանումը: Այս մասին հաղորդում են ՀԷՑ-ից «Թեժ գիծը» կոռուպցիայի և այլ հակաիրավական գործողությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում գործում է (+374 10) 59-13-12 «վստահության հեռախոսահամարը», որի միջոցով յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն հայտնել բաժանորդների և Ընկերության աշխատակիցների ոչ պատշաճ գործողությունների մասին: Աշխատանքային ժամեր` երկուշաբթիից ուրբաթ 9:00-17:30: Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է: