Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նոր որոշմամբ Տիգրան Բարսեղյանը 2017թ. հունիսի 19-ից վերանշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Որոշումից տեղեկանում ենք, որ նրա աշխատավարձը նախատեսված է ըստ հաստիքացուցակի՝ 443 հազար ՀՀ դրամի չափով։ Ստորև ներկայացնում են Տիգրան Բարսեղյանի կենսագրությունը։
Տիգրան Սերգեյի Բարսեղյանը ծնվել է 1955թ. օգոստոսի 2-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:
1962թ. ընդունվել է Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 միջնակարգ հանրակրթական դպրոցը, ապա 1969-ին տեղափոխվել Մ. Սարյանի անվան գեղարվեստի թեքումով միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ավարտել է 1972թ. ոսկե մեդալով:
1972-1977թթ.՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժնի ուսանող:
1977թ.՝ «Երևաննախագիծ» Ինստիտուտի ճարտարապետ:
1980թ.-ից` ավագ ճարտարապետ:
1980-1984թթ. առկա կարգով ուսանել է Մոսկվայի Ուսումնական շենքերի կենտրոնական գիտահետազոտական նախագծային ինստիտուտի ասպիրանտուրայում՝ շենքերի և շինությունների ճարտարապետություն մասնագիտությամբ:
1982-1984թթ.՝ համատեղման կարգով Մոսկվայի Բ.Ս. Մեզենցևի անվան կենտրոնական գիտահետազոտական, նախագծային ինստիտուտոի կրտսեր գիտաշխատող:
1984թ.-ից՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի առաջատար ճարտարապետ:
1985թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայաստանի «Փոքր քաղաքների հասարակական կենտրոնների համալիրների կազմավորումը Հայաստանի քաղաքների օրինակով» թեմայով:
1986թ.-ից եղել է ճարտարապետական խմբի ղեկավար, 1987թ.՝ նախագծի գլխավոր ճարտարապետ:
1993թ. աշխատել է Երևանի քաղաքաշինության և ճարտարապետական գլխավոր վարչությունում որպես հողօգտագործման ե հողարժեքավորման բաժնի վարիչ, ապա որպես վարչության պետի տեղակալ:
1993թ. նոյեմբերի 15-ի ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության պետի տեղակալ:
1995թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ քաղաքաշինության նախարարությունում որպես ճարտարապետության վարչության պետ:
1988-2003թթ. համատեղման կարգով դասավանդել է ԵՃՇՀ-ի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայն ամբիոնում որպես ավագ դասախոս, 2002թ. ստացել է դոցենտի, 2009թ.` պրոֆեսորի կոչում:
2003թ.-ից մինչև 2013թ. օգոստոսի 7-ը եղել է ԵՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկանը:
2009թ.-ից մինչև 2013թ. օգոստոսի 7-ը եղել է ԵՃՇՀ-ի ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար-դեկանը:
Շուրջ վեց տասնյակ նախագծերի և կառույցների, շուրջ 30 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է, ճարտարապետահատակագծային 18 մրցույթների դափնեկիր (հանրապետական, միութենական և միջազգային կարգի):
1989թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, Միության վարչության անդամ:
2012թ.-ից ՀՃԱ-ի իսկական անդամ է:
2002թ.-ից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջքաղաքային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի անդամ է, գործադիր տնօրենն է:
2003թ.-ից Մոսկվայի «Աջակցություն ճարտարապետական կրթությանը միջազգային հասարակական ասոսիացիայի» խորհրդի անդամ է:
2003թ.-ից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին կից Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 029 «Ճարտարապետություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարն է:
2005թ.-ից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ է
2013թ. օգոստոսի 8-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:
Պահեստազորի սպա է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: