ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:
Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին՝ 64, դեմ՝ 31 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց նաև, որ հուլիսի 6-ին տեղի կունենա արտահերթ նիստ, ինչի ժամանակ քննարկվեն պետական մարմինների մի շարք հաշվետվություններն ու հաղորդումները: