Օդի ջերմաստիճանի տատանումներ՝ առաջիկա օրերին

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Հունիսի 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 23-26-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.40C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               5.70C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           22.40C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել