«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռերի գործով հերթական դատական նիստը այսօր հետաձգվեց՝ չմեկնարկած: Պատճառը փաստաբանների բացակայությունն էր:  Այս մասին դատական նիստերի դահլիճից հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

Դատավոր Արթուր Գաբրիելյանը դատարանում հայտարարեց, որ փաստաբաններից ոմանք տեղյակ չլինելով նիստերի ժամի փոփոխությանը, ուշանում են, ուստի մեկ ժամով նիստը հետաձգվում է:

Նշենք, որ որոշ փաստաբաբներ այսօր նիստերի դահլիճում չէին, քանի որ հրաժարվել էին կատարել կարգադրիչների պահանջները, այն է՝ բացել իրենց անձնական պայուսկները՝ զննության ենաթարկելու նպատակով: Նրանք դրսում էին սպասում իրադարձությունների զարգացումներին:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել