2018 թ.-ին դու՞ք եք լինելու վարչապետը. Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին

«Ինչու՞ եք այդքան անհավես ներկայացնում կառավարության ծրագիրը». հարցը ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ նիստերի դահլիճում ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյնաին:

Կարեն Կարապետյանն էլ հայտնեց, թե անհավես չէ, և չգիտե էլ, թե ո՞նց անի, որ նման տպավորություն չթողնի:

«Այնպիսի տպավորություն է, որ քիչ առաջ ասել են, թե դուք չեք լինելու վարչապետը: Երկիրը սպասումների մեջ է, պարո՛ն վարչապետ, դուք նշանակվել էիք, մոտավորապես մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Ասում էիք՝ ընտրություններ են դիմացը, դրա համար ես չեմ կարողանում լուրջ ռեֆորմներ անել: Երկիրը սպասումների մեջ էր, իսկ Հայաստանը սպասումների ժամանակ չունի, բայց սպասում էր այդ օրվան: Հիմա ընտրություններն ավարտվել են, բայց երկիրն էլի սպասում է, որովհետև չկա մի շատ կարևոր հարցի պատասխան, թե ո՞վ է լինոլի 2018 թ.-ին վարչապետը: Եթե դուք եք լինելու, այդ բարձր ամբիոնից ասեք, որ՝ ես եմ լինելու, մենք իմանանք, դուք եք հարցերը լուծում, իմանանք ու՞մ հետ ենք բանակցում, որովհետև մեր երկիրը չի կարող այդքան սպասումների մեջ լինել:

Եթե դուք չեք լինելու, 2017-22 թվականների ծրագիրն եք ներկայացրել խորհրդարանին, այն դեպքում, երբ գիտեք, որ կառավարությունը ապրիլ ամսին նոր ծրագիր է բերելու խորհրդարան, այսինքն դուք եք բերելու թե ոչ: Եթե այդքան անհավես եք, տպավորություն է, որ դուք չեք լինելու»,-ասաց Մարուքյանը:

Հարցին որպես պատասխան Կարեն Կարապետյանը նշեց. «Վարչապետ լինելու եմ, թե՝ չէ, բազմաթիվս պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել: Ծրագիրը՝ 2017-22 թվական, որը ներկայացրել ենք, գուցե մասամբ պատասխանում է այդ հարցին: Դուք այսօր գործ ունեք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ: 2018-ին դուք եք լինելու, 19-ին դուք եք լինելու, 20-ին… դա ի՞նչ կապ ունի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել