Մենք մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք. ՀՀ վարչապետ

«Այս տեմպերն ու աշխատելաոճը պահելով, այս տարի ունենալու ենք տնտեսության ստաբիլացում և անցում ենք կատարելու երկարաժամկետ և կայուն զարգացման՝ արդյունքում փոխելով մեր քաղաքացու կյանքի որակը»,- Ազգային ժողովում այսօր ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա նշեց, որ այսօր հատ առ հատ չի անդրադառնա բոլոր ոլորտներին, սակայն վստահեցնում է, որ ներկայացված ծրագիրը մանրամասն ներկայացնում է կառավարության քայլերն ու ծրագրերը:

«Ոչ մեկ մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը, ոչ մեկ մեր տեղը չի անի մեր գործը, մենք մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք: Մենք միասին պետք է կառուցենք մեր երազանքի երկիրը՝ անվտանգ, արդար անկախ և խելացի և այն դարձնենք իրականություն: Մենք դա կարող ենք, և դա կանենք միասին: Պետք է օր ու գիշեր աշխատանեք»,- ընգծեց Կարապետյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել