Նոր փոփոխություններ կլինեն դպրոցական կրթության ոլորտում՝ կառավարության ծրագրով

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիներին գործունեության մեջ առաջնային տեղ է զբաղեցնում հանրակրության ոլորտը։ Նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից սկսած ներդնել նախա- դպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ՝ առանձնահատուկ ուշադրու- թյուն դարձնելով ազգային փոքրամասնություններին, գյուղական և սահմանամերձ համայնքներին.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել, 2019-2021 թվականների ընթացքում ներդնել նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ.

3) մինչև 2018 թվականի ավարտը վերանայել և ներդնել նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը:

Բացի այդ, գործադիրի նոր ծրագրով՝ հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման առանձնահատուկ մոդելներ, մինչև 2018 թվականի ավարտն արդիականացնել հանրակրթական ծրագրերը, մասնավորապես, հանրակրթական հաստատություններում ներդնել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության տարրեր, ինչպես նաև վերանայել մաթեմատիկայի, բնական գիտությունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, օտար լեզուների ուսուցման հայեցակարգային մոտեցումները։

Գործադիրում նաև նպատակադրված են 2018 թվականից սկսել Արարատյան բակալավրիատի ներդրումը երրորդ աստիճանի կրթական ծրագիր իրականացնող մարզային ուսումնական հաստատություններում, մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից փորձնական ծրագրի շրջանակներում, միջնակարգ կրթության երրորդ աստիճանում (10-12-րդ դասարաններ) ներդնել կրեդիտային համակարգ, բացի այդ նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը ներդնել մասնագիտական կողմնորոշման կենտրոնների (կամ խմբակի) համակարգ, մշակել արտադպրոցական կրթության և դաստիարակության ծրագրերի իրականացման մեխանիզմներ։

ԿԳՆ-ն իր առջև խնդիր է դրել վերանայել դպրոցներում սննդի ծրագրերը՝ 2017-2022 թվականների ընթացքում նպատակ ունեն ընդլայնել կայուն դպրոցական սննդի ծրագիրը, աստիճանաբար ապահովելով հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդ հանրապետության ամբողջ տարածքում։ Նույն տարիներին նախատեսվում է նաև ապահովել հատուկ դպրոցների համակարգի վերափոխումը և անցումը համընդհանուր ներառական կրթության համակարգին:

Ուսուցիչների պատրաստման, զարգացման և մասնագիտական առաջընթացի արդյունավետ համակարգի ներդրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ներդնել ուսուցիչների աշխատանքի վարձատրության, խրախուսման նոր մեխանիզմներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ և հեռավոր գյուղական համայնքների ուսուցիչներին.

2) մինչև 2017 թվականի ավարտը վերանայել, 2018 թվականից ներդնել ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման և մասնագիտական առաջխաղացման նոր մեխանիզմներ:

Կրթական պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել, 2018 թվականից ներդնել նոր սերնդի դասագրքերի և ուսումնաօժանդակության ստեղծման նոր չափանիշներ և գործիքակազմ.

2) մինչև 2019 թվականի ավարտը մշակել և հանրությանը հասանելի դարձնել հայալեզու, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների լեզուներով տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարներ՝ հաշվի առնելով նաև սփյուռքի կրթօջախների, փախստականների կարիքները:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ապահով և անվտանգ միջավայրի ստեղծման նպատակով ՀՀ կառա- վարությունը նախատեսում է՝

1) 2017-2022 թվականների ընթացքում իրականացնել շենքերի հիմնանորոգում, սեյսմակայունացում, անհրաժեշտության դեպքում, նոր դպրոցական շենքերի ու շինու- թյունների կառուցում` հաշվի առնելով նաև կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները.

2) մինչև 2018 թվականի ավարտը մշակել և 2019 թվականից ներդնել անվտանգ դպրոցական շենքերի կառուցման և վերակառուցման նախագծերի համար ներկայացվող անհրաժեշտ չափորոշիչներ՝ հաշվի առնելով կրթության նորացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները:

Դպրոցների կառավարման համակարգի վերափոխման նպատակով ՀՀ կառա- վարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտը մշակել և 2018 թվականից ներդնել հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման նոր համակարգ.

2) մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը՝ մշակել հանրակրթական հաստատությունների կառավարման նոր արդյունավետ համակարգ.

3) մինչև 2018 թվականի առաջին կիսամյակի ավարտը մշակել և ներդնել հանրա- կրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության կամ նշանակման նոր չափանիշներ և համակարգ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակի բարելավման և ՀՀ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) արդիականացում, այս նպատակով ցանկանում են մինչև 2019 թվականի ավարտը մշակել և ներդնել գյուղատնտեսական և գյուղատնտեսությանն առնչվող ՄԿՈՒ պետական կրթական (որակավորման) չափորոշիչներն ու համապատասխան ուսումնական պլանները՝ ձեռներեցության մոդուլի պարտադիր ներառմամբ:

Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցանվող մասնագիտությունները ՀՀ մարզերի զարգացման ուղղություններին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ կառա- վարությունը նախատեսում է՝

1) մինչև 2017 թվականի ավարտն ստեղծել ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան մասնագետով համալրված կարիերայի ուղղորդման միավորներ.

2) 2017-2018 թվականների ընթացքում ուսումնասիրել տնտեսության գերակա ոլորտները, հետագա զարգացման միտումները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը` ՄԿՈՒ հաստատություններում համապատասխան մասնագետների պատրաստման նպատակով:

Նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների խոշորացման, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման և ծախսարդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է 2017-2018 թվականների ընթացքում օպտիմալացնել (խոշորացնել) ՄԿՈՒ հաստատությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել