Երթևեկության ևս մեկ փոփոխություն՝ գլխավոր պողոտաների հետ կապված

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել