Գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ կներդրվի կառավարության ծրագրով

Կառավարության նոր ծրագրով, որը ԱԺ-ն կքննարկի վաղվա հերթական նիստին, նախատեսվում են փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի շահերի պաշտպանությանը.

Նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը՝ որպես գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց ներդնել՝ գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել