Հյուսիսային Կորեայից ԱՄՆ տեղափոխված 22-ամյա տղան մահացել է

ԱՄՆ քաղաքացի 22-ամյա Օտտո Վարմբիերը Հյուսիսային Կորեայում դատապարտվել էր 15 տարվա ծանր աշխատանքներ կատարելու՝ հյուրանոցից քարոզչական պաստառ գողանալու համար:

Նա վերադարձվել է ԱՄՆ նախորդ երեքշբաթի օրը, Հյուսիսային Կորեայի մեկնաբանմամբ՝ մարդասիրական դրդումներով: Այս մասին հայտնում է BBC-ին:

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտնել են, որ նա շուրջ 1 տարի կոմայի մեջ է եղել՝ բոտուլիզմի պատճառով, սակայն Օտտոյի ընտանիքի անդամները հայտնում են, որ տղան սարսափելի խոշտանգումների է ենթարկվել: Ամերիկացի բժիշկները նույնպես բացառում են Հյուսիսային Կորեայի ներկայացրած տարբերակը:

Օտտո Վարմբիերը ուղեղի վնասվածք է ունեցել և հունիսի 13-ին Կորեայից իր հայրենի քաղաք՝ Սինսինատի (Օհայո) է տեղափոխվել: Դեռևս հայտնի չէ նրա հիվանդության պատճառը:

Հունիսի 19-ին Օտտոյի ընտանիքը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Մեր պարտքն է հայտնել այն մասին, որ մեր որդին՝ Օտտո Վարմբիերը, վերադարձավ տուն: Իր ընտանիքի ջերմ միջավայրում Օտտոն մահացավ այսօր, ժամը 14:20-ին»:

Նրանք հայտնում են, որ ուսանող տղան ունակ չի եղել խոսելու, տեսնելու և որևէ կերպ արձագանքելու վերբալ հրահանգներին:

Վիրջինայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը Հյուսիսային Կորեա էր մեկնել որպես զբոսաշրջիկ: Ձերբակալությունից մեկ ամիս անց նա մամուլի ասուլիսի ժամանակ լացելով խոստովանել էր, թե գող է և իր այդ քայլի նպատակը կորիացի ժողովրդին վնասնելն է եղել:

  • 30Դեկտեմբեր 2015 – Օտտոն Պեկինից մեկնել է Պյոնգյանգ՝ տուրիստական խմբի հետ:
  • 2 Հունվար 2016 – Նա ձերբակալվել է Պյոնգյանգի միջազգային օդանավակայանում, երբ փորձում էր լքել երկիրը: Մեկ ամիս անց Հյուսիսային Կորեն հայտարարեց, որ նա պահվում է «թշնամական գործողություն» կատարելու համար:
  • 16 Մարտ 2016 – Օտտոն Պյոնգյանգում դատավարության ժամանակ խոստովանում է, որ գողացել է քարոզչական պաստառը, և դատապարտվում է 15 տարվա ծանր աշխատանքներ կատարելու: Կա կարծիք, որ դատավարությունից կարճ ժամանակ անց կոմայի մեջ է ընկել (քնեցնող հաբ է ընդունել):
  • Հունիս,  2017 – ԱՄՆ պաշտոնյաներն ու Օտտոյի ծնողները ներկայացրել են, թե ինչ պայմաններում է գտնվում նա:
  • 13 Հունիս 2017 -Նա Կորեայից ազատ է արձակվել և բժշկական վերահսկողության ներքո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ամերիկացի բժիշկները հայտնել են, որ տղան ուղեղի լուրջ վնասվածք ունի:
  • 19 հունի 2017 – Օտտոն մահացել է:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել