Նոր տեղեկություններ Արցախից Երևան տեղափոխված երեք զինծառայողների առողջական վիճակի մասին

Հունսի 17-ին Ստեփանակերտից ուղղաթիռով երկու վիրավորներ են տեղափոխվել Երևան, նրանից մեկը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, մյուսը՝ Մալայան ակնաբուժական կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը:

Այսօր գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող է Ստեփանակերտից ուղղաթիռով տեղափոխվել Երևան: Այսօր տեղափոխված զինվորը 1997 թ-ին ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանն է։

«Նախորդ օրը տեղափոխված Արմեն Հարությունի Վարդանյանը տեղավորվել է մեզ մոտ վերակենդանացման բաժանմունքում՝ գլխի ականապայթյունային վիրավորում ախտորոշմամբ: Ներկա պահին վիրահատության կարիք չկա»,-նշեց Գայանե Հովհաննիսյանը:

Այսօր տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. ստանում է արհեստական շնչառություն, գիտակցությունը բացակայում է:

Բաժանմունքի պետը նշեց, որ Մալայան կենտրոնում գտնվող զինծառայողն իր տեղեկություններով վիրահատվել է և վիճակն արդեն կայուն է. հնարավոր է տեղափոխվի  զինվորական հոսպիտալ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել