Կնոջ սպանության մեջ կասկածվում է որդին

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ 1969 թ. ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել է Գ. Սահակյանի դիակը` մալուխով խեղդամահ արած վիճակում:
Հովհաննես Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 23.32–ին, մորը սպանելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել որդին՝ Հովհաննես Ս.-ն, որը հունիսի 19-ին, ժամը 2-ին, որպես կասկածյալ ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել