Հերթական ահաբեկչությունը Լոնդոնում․ հարձակվել են մահմեդականների վրա

Լոնդոնի հյուսիսում ֆուրգոնը վրաերթի է ենթարկել տեղական մզկիթից դուրս եկող մարդկանց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ոստիկանությունը հայտնում է, որ մեկ անձ մահացել է տեղում, իսկ 8-ը վիրավորվել են։

Բրիտանական մյուս լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել արդեն փորձված ահաբեկչական սցենարով՝ ֆուրգոնը բախվել է մահմեդականների խմբին, այնուհետև մեքենայից դուրս է եկել դանակով զինված անձ ու սկսում է հարվածել անցորդներին, որի արդյունքում դանակի վնասվածք է ստացել մեկ անձ։

Հանցագործին բռնել ու վնասազերծել են հենց անցորդներ, ինչը տեսագրվել է։ Ականատեսների խոսքերով՝ հանձակվողը բղավել է, որ ցանկանում է սպանել բոլոր մահմեդականներին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ոստիկանությունը դեպքը դիտարկում է որպես պոտենցիալ ահաբեկչություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել