Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում:
Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 21 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 5 թեկնածուներից 1-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու:
Հունիսի 8-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը: Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել: