EducationUSA Հայաստանը հայտարարում է Ուսանող-Դեսպաններ ծրագրի մարզային օգնականների թափուր աշխատատեղի մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայություններն է հասանելի դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում տվյալ համակարգողը իրականացնում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերաբերյալ: Դասախոսությունների ընթացքն առավել արդյունավետ դարձնելու համար մարզային օգնականները համագործացկում են Խաղաղության կորպուսի կամավորների հետ:
Ծրագրին դիմելու մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար խնդրում ենք հետևել հղմանը`https://
EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության և աջակցություն է ստանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից»:
Թափուր աշխատատեղի մրցույթ՝ ԱՄՆ դեսպանատնից

