Այսօր հունիսի 18-ին նշվում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի օրը:
Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։
1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի վարչությունը: Ինչպես ցանկացած նոր նախաձեռնություն, այնպես էլ նման նոր կառույց ստեղծելը հանդիպել է դժվարությունների, հատկապես` պատերազմական պայմաններում: 1992թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացել և դարձել է առանձին կառույց:
Այս օրը Զինված ուժերում նշվում է 1997 թվականից ի վեր՝ հունիսի երրորդ կիրակին: