ՃՈ-ն կայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ապօրենի որոշումներ

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Միսակ Արշակյանը գրում է.

«Հարգելի վարորդներ, բազմիցս ենք հայտարարել,որ ՃՈ-ը օրենքի խախտմամբ՝ այդ թվում օրենքի սխալ մեկնաբանման և կիրառման արդյունքում կայացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ապօրենի որոշումներ՝ ոտնահարելով վարորդների իրավունքները ու պատճառելով դրամական միջոցների կորուստ: Մասնավորապես, ճանապարհի երթևեկելի մասի տեղային լայնացումներում երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կանգառ և ( կամ) կայանում կատարելու խնդրի հետ կապված:

Պարզվում է, որ 08.11.1968 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն. «(…) Կանգ առած կամ կայանման մեջ գտնվող փոխադրամիջոցները պետք է դասավորվեն երթևեկելի մասի եզրին զուգահեռ` բացառությամբ այն տեղերի, որոնց դիրքը (կոնֆիգուրացիան) փոխադրամիջոցներին այլ դասավորության հնարավորություն է տալիս»:

ՄիաԺամանակ 08.11.1968 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ ճանապարհի այդ հատվածում թույլատվում է կանգառ կատարել մայթին ոչ զուգահեռ, քանի որ տվյալ հատվածի դիրքը փոխադրամիջոցներին նման դասավորության հնարավորություն է տալիս:
Այսպիսով, թե ՀՀ կառավարության համապատասխան որոշման 80 կետով նախատեսված պահանջը և դրա հետ կապված ընդունված վարչական իրավախախտումների մասին որոշումները հակասում են 08.11.1968 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի դրույթներին,ուստի ապօրենի են ու ոչ իրավաչափ, իսկ գանձված գումարները ենթակա են անհապաղ վերադարձման հասցեատերերին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել