Լուսացույցների խնդրի մասին ահազանգում են վարորդները

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամները ահազանգում են լուսացույցների հետ կապված մի քանի խնդրի մասին: Մասնավորապես, Գարգեին Ղուկասյանը նշում է, որ Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկի լուսացույցը տեսանելի չէ, թաքնված է ծառի հետևում:

Իսկ Արտակ Աթաբեկյանը գրում է. «Արդեն մոտ մի 8 ամիս է Դավիթ Անհաղթ – Ուլնեցի խաչմերուկի երկրորդական լուսացույցը (Ռուբինյանցից դեպի Լամբադա կամուրջ) գոյություն չունի ու չափից դուրս վտանգավոր իրավիճակներ են ստեղծվում դրա պատճառով»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել