EducationUSA Հայաստանը հայտարարում է Ուսանող-Դեսպաններ ծրագրի մարզային օգնականների թափուր աշխատատեղի մրցույթ: Այս մասին հայտարարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագրի միջոցով EducationUSA հայաստանյան գրասենյակը իր ծառայություններն է հասանելի դարձնում նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Յուրաքանչյուր մարզում տվյալ համակարգողը իրականացնում է 10 դասախոսությունների շարք ԱՄՆ բարձրագույն կրթության, ԱՄՆ համալսարաններ գտնելու, դիմելու ընթացակարգի և ստանդարտացված թեստերի վերաբերյալ: Դասախոսությունների ընթացքն առավել արդյունավետ դարձնելու համար մարզային օգնականները համագործացկում են Խաղաղության կորպուսի կամավորների հետ:
Ծրագրին դիմելու մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար խնդրում ենք հետևել հղմանը` https://www.surveymonkey.com/r/ArmeniaSAP2017: Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 29-ը:
EducationUSA Ուսանող Դեսպաններ ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ պետքարտուղարության և աջակցություն է ստանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից: