ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ
Հանրապետության տարածքում`
Հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-21-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ցերեկը` առանց տեղումների եղանակ: 18-21-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.20C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: