Երկու երևանցիների մեղադրանք է առաջդրվել շուն գողանալու համար: Մեղադրական եզրակացության համաձայն Հարություն Մուրադյանը և Վալերի Ղազարյանը եկել են նախնական համաձայնության և որոշել հափշտակել Վ.Բ.-ին պատկանող շանը:
Նրանք 2016թ. նոյեմբերի 1-ին միասին գնացել են Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող ակումբներից մեկը, որտեղ ակումբի հարակից բաց տարածքից գաղտնի հափշտակել են այնտեղ գտնվող` Վ.Բ.-ին պատկանող «հասկի» ցեղատեսակի շանը: Նշենք, որ այն գնահատվել է շուրջ 450.000 ՀՀ դրամ արժողությամբ:
Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Երկու ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: