Հայաստանն ու Չեխիան խորացնում են իրավական համագործակցությունը․ նախարարը կմեկնի Պրահա

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին 2017 թվականի հուլիսի 20-22-ը կգործուղվի Չեխիայի Հանրապետություն (Պրահա)՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև իրավական ոլորտում առկա համագործակցության խորացմանը և ամրապնդմանն առնչվող հարցեր քննարկելու համար:

Նման որոշում է այսօր ստորագրել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Որոշման համաձայն՝ Դավիթ Հարությունյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Պրահա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ գիշերավարձի ծախսերը կատարվելու են ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացնելու Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել