Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և վարչության մի քանի աշխատակիցները պարգևատրվել են։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը հունիսի 14-ին նոր հրաման է ստորագրել՝ Հենրիկ Նավասարդյանին և վարչության ևս 6 աշխատակիցներին պարգևատրելով յուրաքանյուրը 100 հազար դրամ գումարով, ընդհանուր պարգևատման համար տրամադրվել է 700 հազար դրամ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։