Գյուղնախարարությունը նարդի է գնել

Գյուղատնտեսության նախարարությունը մայիսի 24-ին, որպես ներկայացուցչական ծառայություն, գնել է նարդի. այս մասին տեղեկանում ենք Gnumner.am կայքից:

Գնումը կատարվել է «Հրաչ Օհանյան» ԱՁ-ից և նարդիի համար վճարվել է 38 հազար դրամ: 

 Իրավաբան.net-ին գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրեցին, որ մայիսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարարը, որին և փոխանցվել է նվերը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել