ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ սառը եղանակը երկար չի շարունակվի.
«Հունիսի 18-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»,- գրում է Սուրենյանը։