Քննչական կոմիտեն վերանորոգում է շենքերը

Քննչական կոմիտեն վերանորոգում է մարզերում գործող ստորաբաժանումների շենքերը: Մասնավորապես, հունիսի 1-ին Քննչական կոմիտեն պայմանագիր է կնքել «Անդրեասյանշին» ՍՊ ընկերության հետ՝ Մարտունի և Արթիկ քաղաքաներում գտնվող շենքերի նորոգրման համար:

Մարտունիում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 20,4 միլիոն դրամ, իսկ Արթիկի շենքի համար՝ 19,8 միլիոն դրամ:

Նշենք նաև, որ վերանորոգման աշխատանքների պայմանագրով սահմանված վերջնաժամկետը հուլիսի 20-ն է:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել