Արգենտինայի Հանրապետության հրապարակ՝ Երևանում

Այսօր, հունիսի 16-ին, Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է հրապարակ անվանակոչելուն.

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությունը և Երևանի քաղաքապետի առաջարկությունը` Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակն անվանակոչել «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել