Ֆինանսների նախարարության նոր նախագծին 125 օգտատեր դեմ է արտահայտվել e-draft.am կայքում

ՀՀ ֆինանսների նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն e-draft.am կայքում տեղադրվել է հունիսի 5-ին, վերջին 10 օրերի ընթացքում այս նախագծին դեմ են քվեարկել 125 օգտատերեր, կողմ՝ ընդամենը 3-ը, նախագծի էջն ունի 1884 դիտում։ Նախագծի քննարկումը հարթակում կավարտվի հունիսի 20-ին։

Նկատենք, որ սա բավականին բարձր ցուցանիշ է e-draft.am կայքի համար, քանի որ հարթակը նոր է ձևավորվել և լայն տարածում դեռ չի գտել հանրության շրջանում։

Նախագծով առաջարկվում է Հա­յաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախա­տեսված պետության կողմից բնակարանների ձեռքբերման հիփոթեքային վարկերի սպա­սարկ­ման տոկոսների մարման մեխանիզմները կիրառել անմիջապես կառուցապատող­ներից ձեռք բերվող անհատական բնակելի տների նկատմամբ:

Արդյոք կողմ կամ դեմ ձայները էական նշանակություն կարո՞ղ են ունենալ նախագծի հետագա ճակատագրի վրա, հարցին արդարադատության նախարարույթունից պարզաբանեցին, որ այդ գործիքները կայքից օգտվողների համար ևս մեկ հնարավորություն է իրենց կարծիքը այս կամ այն նախագծի վերաբերյալ հայտնելու, սակայն դա պետական մարմնի համար ոչ պարտադիր գործիք է․

«Դրանով, այսպես ասած, պատասխանատու գերատեսչությունը հասկանում է քաղաքացու վերաբերմունքն տվյալ նախագծի վերաբերյալ: Մեզ համար հիմքը առաջարկներն ու դիտողություններն են»,- նշեցին գերատեսչությունից։ Այլ խոսքերով՝ այդ համակարգը խորհրդատվական բնույթ է կրում, սակայն որևէ հետևանք չի առաջացնում։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել