Կադրերից ազատվելու որևէ ծրագիր չի եղել․ Դավիթ Հարությունյան

Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը նախկին նախարարի «կադրերից ազատվելու որևէ ծրագիր» չի ունեցել։ Այսօր պարոն Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ գերատեսչության, մասնավորապես քրեակատարողական հիմնարկներում կադրային փոփոխություններին՝ վստահեցնելով․ «Երբևէ, որևէ կառույցում, որ ես ղեկավարել եմ, չի լինում կադրային լուրջ ցնցում»։

Այն հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է քրեակատարողական հիմնարկների պետերի փոփոխություն, նախարարը պատասխանեց․ «Այս պահին նման ծրագիր չկա, եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից՝ նա քրեակատարողական հիմնարկում է, թե նախարարության աշխատակազմում, բնականաբար կարող է քայլեր ձեռնարկվեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել