Կարևորը պայքարն է, որ կոռուպցիայի հիմքեր չլինեն․ նախարար Դավիթ Հարությունյան

Յուրաքանչյուր ոլորտում կոռուպցիա բնականաբար կարող է լինել, ասում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և շեշտում, որ կարևորը պայքարն է, որպեսզի կոռուպցիայի հիմքեր չլինեն, իսկ եղած դեպքերը բացահայտվեն։

«Քայլերը, որ ներկայումս ձեռնարկվում են՝ սկսած ապօրինի հարստացումից, կանխիկ շրջանառությունը որոշակի կատեգորիայի պաշտոնատար անձանց համար սահմանափակելուց և արգելելուց՝ վերջացրած այն փոփոխություններով, որ վերջերս Արփինե Հովհաննիսյանը ներակայացրեց ԱԺ-ում՝ կոչված են կանխագելիչ գործառույթներին, աշուշտ այստեղ կան նաև սանկցիներ»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է դատական համակարգում կոռուպցիայի կանխարգելմանն ու բացահատմանը, ապա պարոն Հարությունյանի կարծիքով՝ այս ոլորտում խնդիրները բազում են, բայցև դրանք չի կարելի պարզունակ գնահատել՝ զուտ կոռուպցիոն տեսանկյունցի․ «Խնդիրը շատ ավելի բազմազան է և պարզունակ, զուտ կոռուպցիոն տեսանկյունց ներկայացնելը ճիշտ չէ»,- նշեց նախարարը՝ հավաստիացնելով, որ գերատեսչությունն իր առջև խնդիր է դրել քայլեր ձեռնարկել, որ քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ բարձրանա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել