ՀՀ կառավարության այսօրվա նիստին մեկը մյուսի ետևից մի քանի ընկերություններ ազատվեցին ներմուծվող սարքավորումների և հումքի համար նախատեսված մաքսատուրքից։
Նախ գործադիրը բավարարեց՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Սյունիք ֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնեց, որ ընկերության ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել 20 հիմնական աշխատատեղ։
Ներմուծվող սարքավորումների և հումքի մաքսատուրքից ազատվեց նաև «Մեդիկալ հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կստեղծվի ևս 15 նոր աշխատատեղեր։
Նույն արտոներությունը տրամադրվեց «Դեկորա գրուպ» ՍՊԸ-ին, այս ընկերությունից էլ խոստացել են ստեղծել 55 նոր աշխատատեղեր։