Արտակարգ իրավիճակների նախարարության երեք ՊՈԱԿ-ներ միացման ձևով վերակազմակերպվելու են «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Կառավարության այսօրվա որոշմամբ՝ նշյալ ՊՈԱԿ-ը նախատեսվում է նաև վերանվանել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության»։
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի խոսքրեով՝ նախագծի նպատակն է օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող մարմինների ու կառավարման ոլորտում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը և առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը:
«Նախատեսվում է կրճատել իրավաբանական անձին բնորոշ ատրիբուտները՝ տնօրեններ, ֆինանսական ստորաբաժանումներ և հաստիքներ։ Նախագծի ընդունման արդյունքում տարեկան կտնտեսվի 76,5 մլն դրամ»,- հայտնեց նախարարը։