Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը երկարաձգվել է

Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունն ու արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը ՀՀ Նախագահի 30.11.2016թ. կարգադրությամբ երկարաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից:

Ծրագրում նշված՝ արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումներից մեկը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է, որի համար որպես միջոց նշվում է դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելու խթանումը և այդ հարցումների վերաբերյալ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրվող համապատասխան պարզաբանումները/Ցանկի 1.3.1 կետ/:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ևս մեկ անգամ տեղեկացվում է, որ ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորները հնարավորություն ունեն դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ առաջացած ցանկացած խնդրի պարագայում դիմելու ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վարքագծի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել