Ոչ բոլոր գերատեսչություններն են e-draft.am-ում հանրային քննարկման դնում նախագծերը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը թույլ է տալիս քաղաքացիներին և ՔՀԿ ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել օրենսդրական նախաձեռնությունների աշխատանքներին՝ ծանոթանալով նախագծերին ու ներկայացնելով առաջարկություններ, դիտողություններ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը, նրա փոխանցմամբ՝ այս գործիքը հանրային քննարկումների ապահովման մեխանիզմն է, սակայն իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ բոլոր գերատեսչություններն են օգտվում հարթակից և տեղադրում սեփական նախագծերը։

Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին խստորեն հետևել հանրային քննարկմանը ենթակա նախագծերի՝ e-draft.am կայքում պատշաճ կարգով տեղադրված լինելը, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներակայցնելու պահանջի ապահովմանը․ «ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ համապատասխան կայքի հնարավորությունների մասին իրազեկելով քաղաքացիներին, քաղհասարակության և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»,- ասաց պարոն Կարապետյանը՝ հանձնարարելով նաև գործադիրի աշխատակազմի ղեկավարին հետևել հանձնարարությունների կատարմանը։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել