Կառավարության նիստին քննարկվեց կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա առաջին հանձնարականը կարկուտի վերաբերյալ էր, նա նշեց, որ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները։ Գործադիրի ղեկավարն հանձնարարեց պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին և Արմավիրի մարզպետին երեք օրում ուսումնասիրել գյուղացիների կրած վնասների չափն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն, ինչպես նաև տեղեկանք։

Հիշեցնենք, որ մարզերում և Երևանում ուժգին կարկուտ էր տեղացել հունիսի 12-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել