Կարեն Կարապետյանը նոր նաշանակում կատարեց

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է այսօր կատարել։ Էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում ենք, որ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ, մինչ այս նա վարչության պետի պաշտոնակատարն է։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրականը․

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 18 մարտի, ք. Երևան

Կրթություն
2003-2007թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր
2007-2009թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2007- 2013թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ
2013թ. –  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ
2013-2014թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության և զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2014թ. –  ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ
2014-2015թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2015-2017թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել