Վեց զոհ և 50-ից ավելի վիրավոր է եղել Լոնդոնի արևմուտքում 27 հարկանի ր շուրջ 600 բնակիչ ունեցող շենքի կրակով բռնկվելուց 15 րոպե անց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Սա Բրիտանիայի պատմության ամենացավալի դեպքերից մեկն է:
Նշվում է, որ շենքի վերին երեք հարկերում գտնվողներից և ոչ ոք չի փրկվել: Ենթադրվում է, որ զոհերի և վիրավորների թիվն աստիճանաբար կմեծանա. հարյուրավոր մարդիկ, այդ թվում ծերեր ու երեխաներ, կորած են համարվում:
Համայնքային աշխատակիցներից մեկը, ով տուժողների հետ աշխատանք է տանում, հայտնել է, որ շենքի վերին երեք հարկերի բանակիչները չեն փրկվել. «Մենք կորած մարդկանց ցուցակ ունենք, նրանք շատ շատ են: Հավանական է 50-ից, միգուցե 100-ից ավելի մարդ»,- ասել է նա:
Ոստիկանությունը դեռևս չի ներկայացրել տվյալներ, քանի որ շենքը դեռևս հրդեհվում է՝ բռնկումից 12 ժամ անց:
Բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են մարդիկ իրենց և իրենց երեխաներին դուրս նետում պատուհաններից՝ փորձելով խույս տալ այրվելով մահանալուց: Մյուսները սավանները իրար կապելով պարաններ են հյուսել, փորձել դրանցով դուրս պրծնել այրվող երկնաքերից:
9-րդկամ 10-րդ հարկից դուրս նետված երեխան փրկվել է շնորհիվ այն բանի, որ շենքի ներքևում հավաքվածները հասցրել են բռնել նրան. երեխան ունի կոտրվածքներ ու այրվածքներ: Այս մասին պատմել է ականատեսներից մեկը:
Դեպքի վայրում աշխատում են շուրջ 200 հրշեջ փրկարարներ, ովքեր իրենց աշխատանքը սկսել են հրդեհի մասին ահազանգը ստանալուց վեց րոպե անց:
Նրանք, ովքեր հասցրել են փախչել, պատմում են, որ դա «երկրի վրա դժոխք էր», հակահրդեհային ազդանշանները չեն գործել և աստիճանները խցանված են եղել:
Նշվում է, որ դեռևս 4 տարի է առաջ է բարձրաձայնվել այս շենքի հրդեհից չպշատպանված լինելու խնդրի մասին: Շենքը կառուցել էր 1974 թվականին:
Հրդեհից փրկվածներից մեկը ուղիղ եթերում հայտնել է, որ իր ներքևում ապրող հարևանը խոստովանել է, որ հին սառնարանն է պայթել: Սակայն հրշեջ ծառայությունից հայտնել են, որ դեռևս վաղ է պատճառների մասին խոսելը: