Փոփոխություններ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում

Երևանի ավագանու հունիսի 16-ին արտահերթ նիստ է անցկացվելու: Օրակարգային հարցերից մեկը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին է:

Նշվում է, որ առաջարկվող կառուցվածքում նախորդի համեմատ հաստիքների թվաքանակի, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափերի փոփոխություն չի կատարվել և պահպանվել է աշխատանքների արդյունավետ կատարումն ապահովելու միջոցով հաստիքների նվազագույն անհրաժեշտ քանակը պահպանելու սկզբունքը։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել