ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է ներդնել «ուսուցչի օգնականի» ինստիտուտը: Այս նպատակով ԿԳՆ-ն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ։
Ըստ գերատեսչության՝ անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում և նկարագրերում՝ ավելացնելով «ուսուցչի օգնականի» պաշտոնը:
Պաշտոնի նկարագիրը մշակվել է եվրոպական, մասնավորապես սկանդինավյան երկրների, Կանադայի և ԱՄՆ-ի փորձի ուսումնասիրության հիման վրա: Ուսուցչի օգնականը ներդրվել է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 27-ի N 46-Ն որոշման համաձայն:
Որոշման նախագծում հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ) պաշտոնի նկարագրից հավնել է «միջին մասնագիտական կրթություն» որակավորման պահանջը:
Բացի այդ, կատարվել են նաև այլ փոփոխություններ։
Մանրամասներն՝ այստեղ։