ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկու նոր նշանակումներ է կատարել։ Էլեկտրոնային կառավարման համակարգից տեղեկանում ենք, որ Արամ Վարդևանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից։
Գործադիրի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Էդուարդ Ներսիսյանն այսուհետ կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։