Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել․ մանրամասներ ոստիկանությունից

Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս տեղեկատվությունը մեզ հաղորդեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից՝ հավելելով, որ դեպքը եղել է Ալավերդի քաղաքում․ «Ժամը 12:00-ին սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում քաղաքացին կրակ է արձակել 1978-ին ծնված Կ.Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան»,- հայտնեցին ոստիկանությունից։

Սպանությունից հետո նշյալ քաղաքացին հայտնաբերվել է ու վնասազերծվել․ «Իրավապահները հայտնաբերել են նրան և բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս պահին հանգամանքները պարզվում են, քննություն է կատարվում»,- հաղորդեցին լրատվության բաժնից։ Նախնական տեղեկություններով՝ Կ․Փ․-ն տեղում մահացել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել