Սահմանամերձ համայնքներում թաքստոցներ են կառուցվում

Քաղաքացիական պաշտպանության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում:

Օրերս Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջանքերով և Ճամբարակի քաղաքապետի աջակցությամբ կառուցվել է թաքստոց:

Այն նախատեսված է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու դեպքում սահմանամերձ համայնքի երեխաների անվտանգությունն ապահովելու համար:

Թաքստոցում կարող է պատսպարվել առավելագույնը 20 մարդ: Սահմանամերձ համայնքներում թաքստոցների կառուցման նախաձեռնությունն ունի շարունակական բնույթ: Մոտ ապագայում նմանօրինակ թաքստոց կկառուցվի նաև մարզի մյուս սահմանամերձ համայնքում՝ Վահան գյուղում:

Նշենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքը և Վահան գյուղը սահմանամերձ համայնքներ են, որոնք բարձրլեռնային են և ունեն ծովի մակարդակից շուրջ 2000 մ բարձրություն: Ճամբարակում գործում է չորս միջնակարգ դպրոց, որից երեքը` հիմնական և մեկը` ավագ: Ճամբարակն ունի մեկ մարզադպրոց և 2 մսուր-մանկապարտեզ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել