Մեքենան ձորն է ընկել. 22-ամյա վարորդին հիվանդանոց են տեղափոխել

Հունիսի 13-ին, ժամը 09:02-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 1-ին կմ-ին «Nissan Murano» մակնիշի 35 CO 041 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Հ. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշներին և սահել հարակից ձորը (մոտ 6 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել