Ի՞նչ կենսագրություն ունի պատգամավոր Նորա Առուստամյանը

Ազգային ժողովի պատգամավոր Նորա Առուստամյանն, ով այս պաշտոնը զբաղեցրեց միլիարդատեր Խաչիկ Մանուկյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու արդյունքում, վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի կենսագրությունից։

Նկատենք, որ այս ակադեմիան առնչություն չունի Քեմբրիջի հայտնի համալսարանի հետ, որը աշխարհի լավագույն բուհերի շարքում է։ Քեմբրիջի լեզուների ակադեմիան ուսումնական կենտրոն է Մեծ Բրիտանիայում։

Նորա Առուստամյանը ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին՝ Աշտարակում: Նա «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ, միլիարդատեր Սեդրակ Առուստամյանի դուստրն է։

2012թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն բաժինը: Լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ-խորհրդատու: 2014թ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան, միջազգայնագետ է: 2012թ. վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում (Մեծ Բրիտանիա)։

2014-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը:

2017թ. մաիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ փետրվար ամսին Նորան հայտարարագիր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այդ փաստաթղթի համաձայն՝ նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 317 հազար դրամ, իսկ եկամուտները կուտակվել են Ազգային ժողովի պատգամավորի օգնականի աշխատավարձից՝ 1,8 մլն դրամ և այլ եկամուտների տեսքով՝ հորից՝ Սեդրակ Առուստամյանից՝ 2,1 մլն րամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել