ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին համայնքապետ Արգամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես խոստացել էի, որ չեմ հեռանում Արտաշատից և շարունակելու եմ ընտանիքիս անձնական միջոցներով բարեկարգել և ավելի հարմարավետ դարձնել մեր մարզկենտրոնը…»:
Իսկ թե ի՞նչ կարողություն է հայտարարագրել Աբրահամյանը, ներկայացնում ենք ստորև՝
Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է.
- մեկ շինություն` Իսահակյան փողոցում, 200 քմ տարածքով,
- հարևանությամբ՝ հողամաս՝ 0,06 հա
- մեկ շինություն Ազատության փողոցում (անհատական տուն)՝ 2512 քմ տարածքով:
Արարատի մարզի Մխչյան գյուղում 3 հողատարածք.
- շենք շինություններով, արտադրական օբյեկտ՝ 1.0 հա
- հողամաս՝ 0,002 հա
- խորքային հոր՝ 0.0214 հա
Որպես շարժական գույք ԱԺ պատգամավորը հայտարարգրել է Ռենջ Ռովեր Սպորտ L 4945 մակնիշի ավտոմեքենա, 2016 թ-ի արտադրության:
Որպես եկամտային աղբյուր են հանդիսանում՝
- Շահաբաժին «Մայ.Արդ» ՍՊԸ-ից 1.401.000 դրամ
- Շահաբաժին «Արգ.ԼեվԳազ» ՍՊԸ 10.157.167.50 դրամ
- Փոխառություն «Իմպերիում պլազա» ՓԲԸ-ից՝ 143.905.000 դրամ
- Վարձավճար «Տերբազզա պարկ» ՍՊԸ 12.000.000 դրամ:
- Սրան գումարվում է նաև ներկայիս աշխատավարձը՝ ԱԺ-ից:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 300.000.000 դրամ, 250.000 ԱՄՆ դոլար:
Բացի այս ամենը, Արգամ Աբրահամյանը մի քանի ընկերություններում նաև բաժնեմասեր ունի: Այսիպիսով՝
- «Արտաշատ Վինկոն ՍՊԸ-50% բաժնեմաս,
- «Իմպերիում պլազա» ՓԲԸ-100% բաժնեմաս,
- «Իմպերիում գրուպ» ՍՊԸ-100% բաժնեմաս,
- «Մայ.Արդ» ՍՊԸ-50% բաժնեմաս,
- «Արգ.ԼեվԳազ» ՍՊԸ-50% բաժնեմաս,
- «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-50% բաժնեմաս:
Ալիսա Չիլինգարյան