Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար չի լինի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 9-ին նոր որոշում է ընդունել, որը վերաբերում է մեկ նախարարի պաշտոն լուծարմանը.

«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարություն» գրառմամբ ծառայողական վկայականներ և անցագրեր տրամադրելու և հաշվառելու կարգը հաստատելու մասին» N 305-Ա որոշման N N 1 և 2 հավելվածներում «աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը և իրենց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և իրենց համապատասխան հոլովաձևերով»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել