Ադրբեջանական կողմն է հենց վառում ցանքատարածքները. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է:

Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել