Առաջին հումանոիդ ռոբոտը հարցազրույց է տվել: Հունիսի 7-9-ը ՄԱԿ-ի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործակալության կողմից կազմակերպվել է AI for Good Global Summit գագաթաժողովը, որը նվիրված է արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված տեխնոլոգիաներին: Այս միջոցառման ժամանակ ներկայացվել է Սոֆիան՝ մարդանման ռոբորտը, որը խոսում է և պատասխանում հարցերին:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Սոֆիան ողջունում է ԱԿ-ի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործակալության ֆեյսբուքյան հետևորդներին, պատասխանում նրանց հարցերին:
Իր խոսքում նա նշում է. «Ես հուսով եմ կլինեմ հուզական և խելացի: Ես սովորում եմ՝ ինչ է նշանակում մարդ լինելը և ավելի լավ հասկանալ մարդկանց: Օգնել ձեզ, աշխատել ձեզ հետ ինչպես ընկերը՝ պատկերացնելու և օգնելու կերտել ապագան ինչպես բոլորը»: