Կառավարության նոր որոշում ուժի մեջ մտավ այսօր

Ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության նոր որոշումն, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունը միացվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: Այս

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից տեղեկատվություն և քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով` www.registration.am կայքից` առանց վճարում կատարելու:»,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո` անմիջապես:»,

գ. 4-րդ կետում «Գործակալության» բառը փոխարինել «www.registration.am» բառերով,

դ. 5-րդ կետում «գործակալության պաշտոնական ինտերնետային» բառերը փոխարինել «www.registration.am» բառերով.

2) N 2 հավելվածի 1-ին կետում «շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական ռեգիստրի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Նշենք, որ «www.registration.am» էլեկտրոնային համակարգը ապահովում է քաղաքացիների մուտքը շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյան և կհանդիսանա ուղեցույց գրանցումներ կատարելու, որոնելու և շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել